Տպել
24.03.2015
Բաց դաս Ազգային Ժողովում
1 / 4

Մարտի 24-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Երեւանի «Անտիկյան կրթարան» ուսումնական հաստատության աշակերտներին եւ ուսուցիչներին:

Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին:

ԱԺ նախագահը, ողջունելով աշակերտներին, ներկայացրել է օրենսդիր իշխանության կազմավորման կարգը, գործունեությունը, ինչպես նաեւ խոսել երկրի ներքաղաքական վիճակից, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տարվող աշխատանքներից ու նպատակներից: Օրենսդիր մարմնի ղեկավարը աշակերտներին խորհուրդ է տվել լավ սովորել եւ ձգտել ինքնուրույն հասնել հաջողությունների: Նախագահը կարեւորել է նաեւ երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին:

Գալուստ Սահակյանը պատասխանել է նաեւ դպրոցականների հարցերին, որոնք վերաբերել են քաղաքական կուսակցություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, արտագաղթին եւ երկրի զինված ուժերին:

Այցի ավարտին աշակերտները եւ մանկավարժները նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ: 


24.03.2015
Այցելություն «Մայր Հայաստան» հուշահամալիր
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունը մարտի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր։ Նրանք ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անունից ծաղկեպսակներ են դրել «Անհայտ զինվորի» շիրմին, ծ...

24.03.2015
«Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունն Ազգային ժողովում
Մարտի 24-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, վետերաններ եւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի խորհրդարանների պատգամավորներ: Հայաստա...

24.03.2015
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ միաձայն ընդունելով նախորդ օրը քննարկված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որի հեղինակներն են պատգամավո...