Տպել
23.03.2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ տաղանդավոր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ:

Իր բարձր վարպետության եւ դերասանական յուրահատուկ խաղի միջոցով Կարեն Ջանիբեկյանը տասնամյակներ շարունակ ստեղծել է անմոռանալի ու հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝  խոր հետք թողնելով հայ կինոյի եւ թատրոնի պատմության մեջ:

Անկեղծորեն ցավակցում եմ Կարեն Ջանիբեկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:


23.03.2015
Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 23-ին Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արմավիրի մարզի Քարակերտի համար 1 եւ  2 դպրոցների մանկավարժներին եւ աշակերտներին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը...

23.03.2015
Տեղեկատվություն
Մարտի 24-ին՝ ժամը 09:30-ին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի շրջանակում ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամները կայցելեն «Մայր Հայաստան» հուշահամալիր, ապա ժամը 12:30-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում կպատասխանեն լրագրողների հարցերին: ...

23.03.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Մարտի 23-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Նրանք նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, հետեւել պատգամավորների աշխատանքին: Ողջունելով աշակերտներին` ԱԺ նախագահ...