Տպել
19.03.2015
Աշխատանքային այց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա եւ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
1 / 3

Մարտի 17-ին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում եւ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

 Հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը, Արթուր Ստեփանյանը եւ հանձնաժողովի փորձագետները ծանոթացել են ակադեմիայում իրականացվող կրթական ծրագրերի ընթացքին: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր, ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին, կարիքներին եւ զարգացման հեռանկարներին:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամները կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ծանոթացել են հոսպիտալի կառուցվածքին, բուժսպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին եւ մատուցվող ծառայություններին: ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության եւ հոսպիտալի պետերի հետ քննարկվել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր:

Հանձնաժողովի անդամները նաեւ շրջայց են կատարել հոսպիտալի բաժանմունքներով, ծանոթացել հոսպիտալի հնարավորություններին՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածությանը, լաբորատոր պայմաններին: Նրանք զրուցել են բուժվող զինծառայողների ու բուժանձնակազմի հետ:

Կորյուն Նահապետյանը հանձնաժողովի անունից առողջություն է մաղթել զինծառայողներին եւ հավաստիացրել, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների առողջությունը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Ամփոփիչ քննարկման ժամանակ վերահաստատվել է ոլորտում առկա խնդիրների շուրջ համատեղ աշխատանքներ իրականացնելու կարեւորությունը:



19.03.2015
Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը
Մարտի 19-ին խորհրդարանում մեկնարկել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հարգելի համանախագահներ, Հարգելի գոր...

19.03.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 20-ին՝ ժամը 12:45-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ սրահում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի մամուլի ասուլիսը:...

19.03.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ պետական քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Դարբինյանի մահվա...

19.03.2015
Մարտի 19-20-ը ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը
Մարտի 19-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում կմեկնարկի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը: Հանձնաժողովն իր աշխատանքը կշարունակի մարտի 20-ին՝ ժամը 9:30-ին: ...