National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
17.03.2015
Մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
1 / 14

Մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը:

Պաշտոնական բացման արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նիստի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի անունից ուղերձ է ներկայացրել Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին:

Եվրոպական միության անունից ելույթ է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Նաեւ ելույթ են ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը:

Վերոնշյալ ուղերձները եւ ելույթները տես՝ www.euronest2015.am կայքէջում:

Եվրանեսթ ԽՎ-ի դիտորդների կողմից ողջույնի խոսքով հանդես են եկել Լատվիայի խորհրդարանի ներկայացուցիչ Ռիչարդ Կոլսը, ԵՄ տարածաշրջանների կոմիտեի Արեւելյան գործընկերության երկրների տեղական կառավարման մարմինների կոնֆերանսի անունից՝ Էմին Երիցյանը, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի անունից՝ Միքայել Հովհաննիսյանը:

Օրակարգի նախագծի ընդունումից հետո նիստի մասնակիցները քննարկել եւ քվեարկությամբ ընդունել են Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցողներ Միխալ Բոնիի (Եվրախորհդարան) եւ Վիկտոր Դոլիձեի (Վրաստան) կողմից «ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ համագործակցության խթանումը 2014-2020թթ. Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով» բանաձեւի նախագիծը, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցողներ Ալբերտո Սիրիոյի (Եվրախորհդարան) եւ Մհեր Շահգելդյանի (Հայաստան) կողմից «Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ. համատեղ նախագծեր ճանապարհների, երկաթուղու, օդային տրանսպորտի ոլորտներում» բանաձեւի նախագիծը, էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցողներ Քնութ Ֆլեկենշտայնի (Եվրախորհրդարան) եւ Տուդոր Դելիուի (Մոլդովա) կողմից «Արեւելյան գործընկերության շրջանակներում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներում առկա մարտահրավերները, ներուժը եւ համագործակցության նոր ուղիները» բանաձեւի նախագիծը եւ սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցողներ Տատյանա Ժդանոկայի (Եվրախորհրդարան) եւ Ջեյհուն Օսմանլիի (Ադրբեջան) կողմից «Արեւելյան գործընկերության համատեքստում մշակութային եւ միջմշակութային երկխոսություն» բանաձեւի նախագիծը:

Արտահերթ կարգով քննարկվել է եւ ընդունվել Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ, ուկրաինական պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկի կողմից  «Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի անունից Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձեւի նախագիծը:

Արտահերթ ընթացակարգով քննարկվել եւ 33 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ Հայաստանի եւ Եվրոպական խորհրդարանի կողմից կազմված բանաձեւի նախագիծը:

Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստի աշխատանքը կշարունակվի մարտի 18-ին:


17.03.2015
Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ ռազմական ագրեսիայի մասին» բանաձեւի նախագծի քննարկման ժամանակ
«Հարգելի գործընկերներ, Վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ու դրա արդյունքում առաջացած գերլարվածությունը հանգեցրել են բարդ եւ վտանգավոր իրավիճակի, որի շուտափույթ կարգավորումը բխում է բոլորիս շահերից: Առաջացած վակուումի պայմաններում միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ...

17.03.2015
Արտակ Զաքարյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում
Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ առաջարկված բանաձեւի նախագծի քննարկման ժամանակ: «Հարգելի գործընկերներ, Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի քննարկման յուրաքանչյուր հնարավորություն: Այսպիսի բանաձեւի առ...

17.03.2015
Եվրանեսթ ԽՎ-ի պատվիրակության անդամները ԱԺ պուրակում տնկել են նոր եղեւնի
Մարտի 17-ին Ազգային ժողովի բակում, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել ծառատունկ: Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահներ Բորիս Տարասյուկը, Հեյդի Հաուտալան, փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին եւ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ԱԺ այցելած պատվիրակությունների ծառուղում տնկել են նոր եղեւնի` ի նշա...

17.03.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 17-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուզաննա Մուրադյանի, Կարինե Պողոսյանի հեղինակած «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավո...

17.03.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի մասնակիցներին
«Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, Հարգարժան խորհրդարանականներ, Հարգելի հյուրեր, Ողջունում եմ ներկաներին եւ շնորհակալություն հայտնում` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին մասնակցելու համար: Սա արդեն երկրորդ միջոցառումն է, որը մենք հյուրընկալում ենք Հայաստանում Եվ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am