Տպել
17.03.2015
Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ ռազմական ագրեսիայի մասին» բանաձեւի նախագծի քննարկման ժամանակ
1 / 1

«Հարգելի գործընկերներ,
Վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ու դրա արդյունքում առաջացած գերլարվածությունը հանգեցրել են բարդ եւ վտանգավոր իրավիճակի, որի շուտափույթ կարգավորումը բխում է բոլորիս շահերից:

Առաջացած վակուումի պայմաններում միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել` առկա հին ու դեռեւս չլուծված հակամարտություններին նորերի ավելացումը կանխելու, միջազգային հարաբերություններում առաջացած անկայուն մթնոլորտի թեժացումը նվազեցնելու համար:

Մենք բազմիցս հայտարարել ենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ մեր մտահոգությունների մասին: Միջազգային հարաբերություններում ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունները անմիջականորեն են հարում մեզ, քանզի ավելի քան կես միլիոն հայեր բնակվում են Ուկրաինայում ու հարցի շուտափույթ լուծումը մեզ համար առաջնային է:

Մենք, ինչպես բազմիցս ենք նշել, կողմնակից ենք ցանկացած հակամարտության խաղաղ լուծման տարբերակին: Ցանկացած ճգնաժամ իր հանգուցալուծումը պետք է գտնի բացառապես խաղաղ միջոցներով` լայն ու բաց երկխոսության համատեքստում, ինչպես նաեւ բանակցությունների հիման վրա` ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի նորմերի, իսկ կոնկրետ Ուկրաինայի հարցում նաեւ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

Ուկրաինայում քաղաքական իրավիճակի սրման համատեքսում, որը հանգեցրել է միջազգային լարվածության, պետք է գործի համագործակցությունը` ուղղված խաղաղության ու կայունության հաստատմանը:

Այս հարթակում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ներկայացված բանաձեւի կապակցությամբ մեր պատվիրակությունը միակարծիք չէ: Մենք քվեարկելու ենք՝ հիմնվելով մեր համոզմունքների վրա, առաջնային համարելով հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման տեսլականը»:


17.03.2015
Մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
Մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը: Պաշտոնական բացման արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նիստի բացմանը ելույթով հան...

17.03.2015
Արտակ Զաքարյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում
Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ առաջարկված բանաձեւի նախագծի քննարկման ժամանակ: «Հարգելի գործընկերներ, Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի քննարկման յուրաքանչյուր հնարավորություն: Այսպիսի բանաձեւի առ...

17.03.2015
Եվրանեսթ ԽՎ-ի պատվիրակության անդամները ԱԺ պուրակում տնկել են նոր եղեւնի
Մարտի 17-ին Ազգային ժողովի բակում, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել ծառատունկ: Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահներ Բորիս Տարասյուկը, Հեյդի Հաուտալան, փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին եւ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ԱԺ այցելած պատվիրակությունների ծառուղում տնկել են նոր եղեւնի` ի նշա...

17.03.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 17-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուզաննա Մուրադյանի, Կարինե Պողոսյանի հեղինակած «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավո...

17.03.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի մասնակիցներին
«Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, Հարգարժան խորհրդարանականներ, Հարգելի հյուրեր, Ողջունում եմ ներկաներին եւ շնորհակալություն հայտնում` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին մասնակցելու համար: Սա արդեն երկրորդ միջոցառումն է, որը մենք հյուրընկալում ենք Հայաստանում Եվ...