Տպել
17.03.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 17-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուզաննա Մուրադյանի, Կարինե Պողոսյանի հեղինակած «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշել է, որ օրենքի նախագծի ընդունմամբ կկարգավորվեն կամավորական աշխատանքի հետ կապված հարաբերություններն ու իրավական հիմքերը՝ հաշվի առնելով, որ կամավոր աշխատանքը կամավորների կողմից հասարակության, ոչ առեւտրային կազմակերպության կամ ֆիզիկական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով հանրօգուտ, անհատույց, նաեւ առանց վարձատրության աշխատանք է: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ օրենքի նախագծով աշխատողին կտրամադրվի կամավորի անձնագիր, որտեղ կգրանցվի նրա աշխատանքային ողջ գործունեությունը, որն էլ հետագայում կօգնի երիտասարդին աշխատանք գտնել: Գագիկ Մելիքյանի խոսքով՝ կամավորական գործունեությունն այսօր տարածված է նաեւ եվրոպական երկրներում, մասնավորապես Իտալիայում, Լատվիայում, Չեխիայում եւ այլուր:
Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ կամավորությունը մշտապես եղել է քաղաքացիական ակտիվության հիմնական տարրերից:
Նախարարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է համատեղ աշխատել նախագծի հեղինակների հետ եւ լրամշակել նախագիծը:
Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...