Տպել
14.03.2015
ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ
1 / 2

Մարտի 12-14-ը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ընդառաջ Լեռնային Ղարաբաղ են այցելել ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ ԵՄ-Հայաստան ԽՀՀ  անդամները՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Ստեփան Մարգարյանը, Կարեն Բոթոյանը եւ Աղվան Վարդանյանը:

Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ արցախցի գործընկերների հետ, ինչպես նաեւ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: ԱԺ պատվիրակության անդամները տեղեկացել են հակամարտության գոտում տիրող իրավիճակին եւ այդ հարցում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մոտեցումներին, ձեռնարկած քայլերին:


14.03.2015
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Ռիգայում ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ ...

14.03.2015
Ռիգայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
Լատվիայի Ազգային գրադարանում մարտի 13-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որի նմուշները տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության ...

14.03.2015
Մարտի 17-18-ը տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում 2015թ.-ի մարտի 17-18-ը: Մինչ այդ` մարտի 16-ին, նախատեսված են Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականութ...

14.03.2015
ԱԺ փոխնախագահը լատվիացի խորհրդարանականների հետ հանդիպմանը դատապարտել է Թուրքիայի վարքագիծը
Սկսվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն: Մարտի 13-ին ԱԺ փոխնախագահը Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի փոխնախագահներ Ինեսե Լիբինա-Էգներեի, Գունդարս Դաուդզեի եւ Սաեյմա...