Տպել
14.03.2015
Ռիգայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
1 / 1

Լատվիայի Ազգային գրադարանում մարտի 13-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որի նմուշները տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Իվան Կլեմենտեւը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը, հայկական, հրեական, ռուսական եւ բելառուսական համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը աջակցել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի Բալթյան երկրների հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը: Բանախոսները մասնավորապես նշել են, որ Ռիգայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացումը կարեւոր քայլ է մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նրանք ընդգծել են, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է:

Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը նշել է, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի դատապարտվել, չի կարելի բացառել հետագայում նման հանցագործությունների կրկնությունը:



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...