Տպել
14.03.2015
ԱԺ փոխնախագահը լատվիացի խորհրդարանականների հետ հանդիպմանը դատապարտել է Թուրքիայի վարքագիծը
1 / 5

Սկսվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն:

Մարտի 13-ին ԱԺ փոխնախագահը Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի փոխնախագահներ Ինեսե Լիբինա-Էգներեի, Գունդարս Դաուդզեի եւ Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւի հետ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների հետագա սերտացումն ու ամրապնդումը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը թե՛ երկկողմ ձեւաչափով, թե՛ միջազգային խորհրդարանական հարթակներում միմյանց սատարելու տեսանկյունից: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել Լատվիայի Հանրապետությանը ԵՄ խորհրդի նախագահությունում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ԱԺ փոխնախագահը դատապարտել է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարքագիծը` արձանագրելով, որ Թուրքիան համառորեն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լատվիան Հայոց ցեղասպանությանը նվիրված ոգեկոչման արարողություններին կներկայանա բարձր մակարդակով: Նա իր երախտագիությունն է հայտնել լատվիացի խորհրդարանականներին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար: Սաեյմայի փոխնախագահ Ինեսե Լիբինա-Էգներեն իր հերթին նշել է, որ Լատվիան ըմբռնում է հայ ժողովրդի ցավը:

Երկուստեք կարեւորվել է բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

ԱԺ փոխնախագահը Ազգային ժողովի Պատվո մեդալով է պարգեւատրել Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւին հայ-լատվիական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:


14.03.2015
ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ
Մարտի 12-14-ը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ընդառաջ Լեռնային Ղարաբաղ են այցելել ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ ԵՄ-Հայաստան ԽՀՀ  անդամները՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, ...

14.03.2015
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Ռիգայում ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ ...

14.03.2015
Ռիգայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
Լատվիայի Ազգային գրադարանում մարտի 13-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որի նմուշները տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության ...

14.03.2015
Մարտի 17-18-ը տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում 2015թ.-ի մարտի 17-18-ը: Մինչ այդ` մարտի 16-ին, նախատեսված են Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականութ...