ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւի եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-17-ը պաշտոնական այցով կմեկնի Բալթյան երկրներ:
ԱԺ փոխնախագահը Էստոնիայի եւ Լատվիայի Ազգային գրադարաններում եւ Լիտվայի Ցեղասպանության թանգարանում կմասնակցի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսների պաշտոնական բացման արարողությանը եւ հանդես կգա ելույթներով:
Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխնախագահներ Ինես Լիբինա-Էգներեի եւ Անդրեյ Կլեմենտեւի, Լիտվայի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի, Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հետ:
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 12-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա մարտի 8-11-ը պաշտոնական այցով Պրահա մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը: ...
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կանցկացնի խորհրդարանական լսումներ «ՀՀ քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով
Մարտի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել եւ որոշվել է մարտի 27-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականաց...
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Սենատի փոխնախագահի հետ
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: Երկուստեք կարեւորվել է փոխայցերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի եւ Սենատի համագործակցության անհրա...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը Միջխորհրդարանական միության 132-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով Հանոյ /Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն/ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Կարինե Աճեմյանը: ...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթ-դասախոսությունը Պրահայի Կարլի համալսարանում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին մասնակցել է Պրահայի Կարլի համալսարանում անցկացված «Ցեղասպանության հանցագործություն. իրավական եւ քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ: Դասախոսությանը` ի թիվս պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողներ...