Մարտի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել եւ որոշվել է մարտի 27-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը (իրավիճակը, խնդիրները եւ զարգացումները)» թեմայով: Կորյուն Նահապետյանը նշել է, որ թեման հրատապ է, եւ խորհրդարանական լսումների միջոցով հնարավոր կլինի գնահատել ինչպես քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, այնպես էլ ներկայացնել համակարգի զարգացմանն ուղղված առաջարկություններ:
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաեւ առաջիկայում կազմակերպվելիք այցերին վերաբերող հարցեր: Կորյուն Նահապետյանը նշել է, որ մարտի 17-ին հանձնաժողովն աշխատանքային այցով կլինի ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում եւ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ներկայացվել է վերոնշյալ այցերի նպատակահարմարությունն ու օրակարգին վերաբերող տեղեկություն:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Բալթյան երկրներ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւի եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-1...
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 12-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա մարտի 8-11-ը պաշտոնական այցով Պրահա մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը: ...
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Սենատի փոխնախագահի հետ
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: Երկուստեք կարեւորվել է փոխայցերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի եւ Սենատի համագործակցության անհրա...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը Միջխորհրդարանական միության 132-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով Հանոյ /Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն/ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Կարինե Աճեմյանը: ...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթ-դասախոսությունը Պրահայի Կարլի համալսարանում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին մասնակցել է Պրահայի Կարլի համալսարանում անցկացված «Ցեղասպանության հանցագործություն. իրավական եւ քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ: Դասախոսությանը` ի թիվս պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողներ...