Տպել
11.03.2015
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կանցկացնի խորհրդարանական լսումներ «ՀՀ քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով
1 / 2

Մարտի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել եւ որոշվել է մարտի 27-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը (իրավիճակը, խնդիրները եւ զարգացումները)» թեմայով: Կորյուն Նահապետյանը նշել է, որ թեման հրատապ է, եւ խորհրդարանական լսումների միջոցով հնարավոր կլինի գնահատել ինչպես քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, այնպես էլ ներկայացնել համակարգի զարգացմանն ուղղված առաջարկություններ:

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաեւ առաջիկայում կազմակերպվելիք այցերին վերաբերող հարցեր: Կորյուն Նահապետյանը նշել է, որ մարտի 17-ին հանձնաժողովն աշխատանքային այցով կլինի ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում եւ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ներկայացվել է վերոնշյալ այցերի նպատակահարմարությունն ու օրակարգին վերաբերող տեղեկություն:


25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...