Մարտի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հրավերով խորհրդարան էին այցելել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, կարեւորելով կրտսեր գործընկերների օրենսդրական գործունեությունն ու գաղափարները, առաջարկել է ակտիվացնել երկու հանձնաժողովների համագործակցությունը: Նա հետաքրքրվել է երիտասարդ պատգամավորների գործունեությամբ, գնահատել նրանց ներուժն ու ոլորտի բարեփոխմանն ուղղված գաղափարները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին երիտասարդ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել հանդիպման եւ աջակցության համար:
Հանդիպում Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ բարեկամական խմբի անդամները մարտի 10-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Հերմինե Նաղդալյանը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների նե...
Ազգային ժողովի պատվիրակության այցը ԱՄՆ
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գագիկ Մինասյանը, Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, իրավաբ...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը Պրահայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Պրահայում մասնակցել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ հայկական պատվիրակությա...
Պրահայում պաշտոնապես բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Չեխիայի Հանրապետության Երաժշտության ազգային թանգարանում մասնակցել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ...