Տպել
09.03.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Մարտի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Ասիայի երկրների բաժնի ղեկավար Օդեթ Ժոզեֆին:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Ազգային ժողովի եւ Կնեսետի միջեւ առկա հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացումը՝ նշելով, որ դրանք շատ պասիվ վիճակում են գտնվում: Հանձնաժողովի նախագահը նաեւ խոսել է երկու ժողովուրդներին կապող ընդհանրություններից՝ ընդհանուր պատմություն եւ խնդիրներ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ապրիլին Կնեսետի նորընտիր պատգամավորները՝ որպես Ցեղասպանություն ապրած ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ, կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի՝ Երեւանում կայանալիք հիշատակի եւ ոգեկոչման արարողություններին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորել է եւ 100-րդ տարելիցին ընդառաջ առավելեւս կարեւորում է բարեկամ երկրների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ:

Հյուրերը եւս ընդգծել են հայ-իսրայելական խորհրդարանական հարաբերություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել աջակցելու համագործակցությանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր ոլորտներում: Օդեթ Ժոզեֆը հույս է հայտնել, որ նորընտիր Կնեսետը կակտիվացնի հայկական խորհրդարանի հետ հարաբերությունները:

Հյուրերը վերահաստատել են Արտակ Զաքարյանին՝ Իսրայել այցելելու իրենց հրավերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նաեւ անդրադարձել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ ակնկալիքներին, խոսել տարածաշրջանային խնդիրներից եւ Հայաստանում հրեական համայնքից:


09.03.2015
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի պատգամավորների պալատի փոխնախագահի հետ
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հետ: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ խորհրդարանականների այցը լրացուցիչ խթան...

09.03.2015
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գ...

09.03.2015
ԱԺ պատվիրակությունը մեկնել է Չեխիա
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հրավերով մարտի 8-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Չեխիա: Պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավ...