Տպել
09.03.2015
ԱԺ պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հրավերով մարտի 8-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Չեխիա:

Պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Խորհրդարանական պատվիրակությունը մարտի 9-ին կմասնակցի Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո անցկացվելիք «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, որտեղ հայկական պատվիրակության ղեկավարը հանդես կգա ելույթով: Նույն օրը ԱԺ պատվիրակությունը կհանդիպի Չեխիայի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հետ:

Մարտի 10-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Պրահայի Կարլի համալսարանում «Ցեղասպանության հանցագործություն. իրավական եւ քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին հանդես կգա ելույթ-դասախոսությամբ: Նախատեսվում է հայ խորհրդարանականների հանդիպումը Չեխիայի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ:


09.03.2015
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի պատգամավորների պալատի փոխնախագահի հետ
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հետ: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ խորհրդարանականների այցը լրացուցիչ խթան...

09.03.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Ասիայի երկրների բաժնի ղեկավար Օդեթ Ժոզեֆին: Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը կարեւո...

09.03.2015
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գ...