Տպել
06.03.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվում է Հայաստանում ներդնել բյուջետավորման բարեփոխումների հայեցակարգ, ինչը ենթադրում է բյուջետային գործընթացի շրջանակում մեծածավալ տեղեկատվության տրամադրում օրենսդիր մարմնին:

Առաջարկվում էր ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ կառավարությունը ներկայացրել է երկու առաջարկ, որոնք քննարկվել են եւ ընդունվել:

Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի մարտի 23-26-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:


06.03.2015
ԱԺ նախագահը շնորհավորել է կին պատգամավորներին
Ազգային ժողովում կազմակերպվել էր տոնական ընդունելություն Մարտի 8-ի առթիվ, որին հրավիրված էին խորհրդարանի կին պատգամավորները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սիրով շնորհավորել է կին խորհրդարանականներին Կանանց միջազգային օրվա առթիվ: Նա իր խոսքում նշել է, որ հայերը մայրապաշտ ժողովուրդ են, եւ անուրանալի է ...