Տպել
06.03.2015
ԱԺ նախագահը շնորհավորել է կին պատգամավորներին
1 / 1

Ազգային ժողովում կազմակերպվել էր տոնական ընդունելություն Մարտի 8-ի առթիվ, որին հրավիրված էին խորհրդարանի կին պատգամավորները:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սիրով շնորհավորել է կին խորհրդարանականներին Կանանց միջազգային օրվա առթիվ: Նա իր խոսքում նշել է, որ հայերը մայրապաշտ ժողովուրդ են, եւ անուրանալի է հայ կնոջ, հայ մոր դերը հայկական ընտանիքում:

Գալուստ Սահակյանը կարեւորել է նաեւ կանանց դերը հայոց խորհրդարանում, քանի որ նրանց ներկայությունը նպաստում է ջերմության, անմիջականության, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը:

Կրկին շնորհավորելով կանանց՝ ԱԺ նախագահը ծաղկեփնջեր է նվիրել նրանց եւ մաղթել ընտանեկան ու մայրական երջանկություն, բարեկեցություն, լավատեսություն:


06.03.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 6-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվո...