Տպել
04.03.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնշանավորվի հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացմամբ:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը: Նա կարեւորել է նաեւ Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության, կայունության պահպանման, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ոգեկոչման արարողություններին ակնկալվում է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը: Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական կապերին եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրին, որը մեկնարկել է 2012 թվականին:

Դեսպան Ռիչարդ Միլսը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի բարեկամը եւ վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու գործում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ դեսպանը նշել է, որ ամերիկյան ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է եւ գիտակցում է ոգեկոչման միջոցառումների կարեւորությունը, ինչպես աշխարհի բոլոր բարի կամքի տեր մարդիկ են այն գիտակցում:


04.03.2015
Հանդիպում խորհրդարանում
Մարտի 4-ին Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ազգային ժողովի գիտության,...

04.03.2015
Պարզաբանում
Տեղեկացնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 4-ի արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ընդունվելուց ...

04.03.2015
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Շարունակվել է անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումը Պատգամավորները շարունակել են քննարկել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ հարա...