Տպել
03.03.2015
Գործուղումներ

2015 թվականի մարտի 7-16-ը ՀՀ Ազգային ժողովի աջակցման ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Կոնեկտիկուտ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Էդմոն Մարուքյանը, Հրանտ Բագրատյանը, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Արթուր Թամազյանը:


03.03.2015
Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մարտի 3-ին՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, գումարվել է ԱԺ արտահերթ նիստ: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը ետ է վերցրել մանդատից հրաժարվել...