Տպել
02.03.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ
1 / 3

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի միջազգային հարաբերությունների եւ փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետների՝ խորհրդարանում պրակտիկա անցնող ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ներքաղաքական իրավիճակին եւ տեղի ունեցած գործընթացներին, սահմանադրական բարեփոխումներին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ընտրական գործընթացներին, հարկային վարչարարությանն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներին եւ այլն:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ միջոցառումներ են կազմակերպվելու եւ Հայաստանում, եւ այլ երկրներում: Մասնավորապես՝ առաջիկա ամիսներին մի շարք երկրների խորհրդարաններում՝ Լատվիա, Էստոնիա, Չեխիա, Կիպրոս եւ Հունաստան, տեղի են ունենալու լուսանկարների ցուցադրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ 2015 թվականին սկսվում է ցեղասպանությունների ճանաչման նոր փուլ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակելու է մնալ մեր երկրի կարեւորագույն հարցերից մեկը: Շարունակվելու է նաեւ պայքարը ժխտողականության դեմ:

Ի թիվս այլ հարցերի՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է արտաքին քաղաքականության գերակայություններին, նշել առաջնահերթությունները:


02.03.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մարտի 11-17-ը աշխատանքային այցով Տալլին, Ռիգա եւ Վիլնյուս կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 2015 թվականի մարտի 1-3-ը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբակցության հանդիպմանը եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հերթական նի...

02.03.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սո...