Տպել
02.03.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերով առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի մարտի 3-ին ՀՀ կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի օրակարգի նախագծում:


02.03.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ
Մարտի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի միջազգային հարաբերությունների եւ փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետների՝ խորհրդարանում պրակտիկա անցնող ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի...

02.03.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մարտի 11-17-ը աշխատանքային այցով Տալլին, Ռիգա եւ Վիլնյուս կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 2015 թվականի մարտի 1-3-ը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբակցության հանդիպմանը եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հերթական նի...