Տպել
27.02.2015
Տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը
1 / 2

Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության օրհներգով ազդարարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը: Նախքան օրակարգի հաստատումը՝ տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարողությունը:

ԵԽ անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Մակար Եղիազարյանը խմբակցության անունից հայտարարել է, որ, հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը՝ խմբակցությունը բոյկոտում է Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը:

Այնուհետեւ խորհրդարանականները քննարկել են Կարեն Ամիրյանի, Արտաշես Խլղաթյանի եւ Լուսինե Սահակյանի հեղինակած «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Արտաշես Խլղաթյանը նշել է, որ սույն օրենքով արգելվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական համարժեք որակավորում ունեցող անձի ` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը: Նա առաջարկել է փաստաբանական դպրոց ընդունված եւ իրավագիտության մագիստրոսի որակավորում ունեցող անձի` փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքի լիարժեք իրացումն ապահովելու եւ իրավական անհստակությունից զերծ մնալու նպատակով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «փաստաբան» հասկացությայն մեջ կատարել լրացում:

Զեկուցողը պատասխանել է խորհրդարանականների հարցերին: Նախագծի քննարկումը շարունակվելու է ԵԽ հաջորդ լիագումար նիստում:

Նիստում Երիտասարդական խորհրդարանի անդամները հանդես են եկել հայտարարություններով:

Երիտասարդական խորհրդարանն ավարտել է աշխատանքը:


27.02.2015
Տեղի է ունեցել խորհրդակցություն
ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչնե...

27.02.2015
Մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով : ...