Տպել
27.02.2015
Մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով :


27.02.2015
Տեղի է ունեցել խորհրդակցություն
ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչնե...

27.02.2015
Տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը
Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության օրհներգով ազդարարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը: Նախքան օրակարգի հաստատումը՝ տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարողությունը: ԵԽ...