National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.2.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
26.02.2015
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Ազգային ժողովը փետրվարի 26-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Խորհրդարանականները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Աշտարակ քաղաքի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 դպրոցի մանկավարժներին եւ աշակերտներին:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ խմբակցությանը:

Այնուհետեւ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Կառավարությունն առաջարկում է խրախուսել ՀՀ-ից հավելյալ արտահանումը

Խորհրդարանը շարունակել է երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ՕԵԿ եւ ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գնահատմամբ՝ երկրորդ ընթերցման ներկայացված օրինագիծը որեւէ աղերս չունի առաջին ընթերմամբ քննարկված օրինագծի հետ, ուստի ըստ նրա՝ հարցը պետք է քննարկվեր առաջին ընթերցման ընթացակարգով: Տիկին Բիշարյանն անդրադարձել է օրինագծի ընդունման արդյունքում տնտեսական դաշտի մրցակցության վրա ազդող գործոններին, բոլոր արտահանողներին շահութահարկից ազատելու խնդրին, օրենքի նախագծի բացթողումներին: Նա առաջարկել է գործընկերներին չմասնակցել քվեարկությանը:

ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Վարդան Այվազյանն անդրադարձել է օրինագծի դրույթներին եւ պարզաբանումներ է ներկայացրել: Նա պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հիշեցնելով, որ հանձնաժողովում այն արդեն մեկ ամսից ավելի է քննարկվում է, սակայն որեւէ առաջարկ պատգամավորները դեռ չեն ներկայացրել: Պարոն Այվազյանն ընդգծել է, որ այս փոփոխությունը ԵՏՄ անդամակցության ընձեռած հնարավորություններից մեկն է: ՀՀԿ խմբակցության ներկայացուցչի համոզմամբ՝ օրենքի փոփոխությամբ որեւէ մեկի արտահանման հնարավորությունը չի սահմանափակվում, նպատակը ՀՀ արտահանման պոտենցիալն ավելացնելն է:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցրել է, որ օրինագծի ընդունումը տեղական արտադրողների եւ արտահանողների համար խոչընդոտներ չի առաջացնի: Նա եւս մեկ անգամ նշել է, որ օրինագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունից հավելյալ արտահանում ապահովելն է, աշխատատեղերի ստեղծումը եւ պետական բյուջեում լրացուցիչ եկամուտներ ունենալը:

ԱԺ նախագահն առաջարկել է առաջիկա շաբաթվա ընթացքում քննարկումներ կազմակերպել, եւ բոլոր խնդիրները եւս մեկ անգամ ուսումնասիրել շահագրգիռ կողմերի հետ:

Քննարկվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թ. գործունեության մասին հաղորդումը

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013թ. գործունեության մասին հաղորդումը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: 2013թ. ՀՀ-ում գործել է 97 հեռուստաընկերություն, որից 44-ը՝ վերգետնյա եթերային, 53-ը՝ կաբելային հեռարձակում իրականացնող՝ թվով 20 ռադիոընկերություն: Հանձնաժողովն ստացել եւ ուսումնասիրել է հեռուստառադիոընկերությունների հաշվառման մատյանների տվյալները, վարել է դրանց տեղեկատվական բազան, իրականացրել է իր ուղղակի դիտարկումների եւ ընկերությունների կողմից տրամադրվող տեղեկատվության համադրում, ինչպես նաեւ հեռուստառադիոծրագրերի հեռարձակման օրինականությունը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն: Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության պահանջների վերաբերյալ խախտումներ չի արձանագրել: Հանձնաժողով մուտքագրվել է 731 գրություն, 13 դիմում-բողոք, որոնց պատասխանվել է համաձայն գործող օրենսդրական ակտերի:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Բաբուխանյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը մանրամասն քննարկել է ՀՌԱՀ հաղորդումը, պատգամավորների կողմից եղել են նաեւ դիտողություններ եւ առաջարկներ: Պատգամավորը նշել է, որ, այդուհանդերձ, հանձնաժողովի կատարած աշխատանքի շնորհիվ ոլորտում նկատելի է որոշակի բարելավվում:

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով ՀՌԱՀ հաղորդմանը՝ ԱԺ փոխնախագահը նկատել է, որ հանձնաժողովը կատարել է դրական աշխատանք եւ այս տարիներին լրատվական հաղորդումներում բազմակարծությունը նշանակալիորեն ավելացել է:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ առողջ, հայրենասեր, բարոյական, քրիստոնեական արժեքներ դավանող սերունդ դաստիարակելու համար պետք է սկսել ճանաչողությունից՝ ավելացնելով հեռուստաընկերություններում ճանաչողական հաղորդումները, հզորացնել հասարակություն-եկեղեցի կապը: ԱԺ փոխնախագահն առաջարկել է միասին աշխատել, որպեսզի եթերում գերակշռեն ճաշակով հաղորդումները:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Անդրադառնալով ՀՌԱՀ-ի գործունեությանը՝ նա նշել է, թե Հայաստանի եթերում չկա բազմազանություն, իսկ քաղաքական ուժերը զրկված են իրենց գաղափարները բնակչությանը հասցնելու հնարավորությունից, քանի որ այսօր ամենահասանելին մեր երկրում հեռուստատեսությունն է: Նա կարեւորել է հեռուստաընկերությունների ազատության ապահովումը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա անդրադարձել է քննարկման ընթացքում գործընկերների հնչեցրած հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ: Արտակ Դավթյանը նկատել է, որ տեղի ունեցած քննարկումը որեւէ առնչություն չունի նախագծի հետ: Նա ներկայացրել է կապուղիների տրամադրման կարգը, անդրադարձել հեռուստաընկերությունների ազատությանն ու բազմակարծությանը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորներն սկսել են քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է խթանել տնտեսությունը, ինչի շնորհիվ էլ նախատեսվում է ավելացնել բյուջետային մուտքերը: Մասնավորապես, նախագծով ՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում կբարձրանա շրջանառության հարկ վճարող համարվելու համար իրացումից հասույթի առավելագույն շեմը, կամ որ նույնն է՝ ԱԱՀ-ի շեմը: Վերջինը նախատեսվում է սահմանել 113, 4 մլն դրամ՝ նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների գծով՝ առանց ԱԱՀ-ի: Բացի այդ՝ նախատեսվում է ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ, ըստ որի առանց ձեռքբերումների փաստաթղթավորման շրջանառության դեպքում շրջանառության հարկի դրույքաչափը կսահմանվի 5 տոկոս, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4 տոկոսի չափով: Սակայն, վճարման ենթակա հարկի գումարը չի կարող պակաս լինել հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության 1,5 տոկոսից:

Հիմնական զեկուցողին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնք պարզաբանվել են:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ:

Մտքերի փոխանակության համար հերթագրվել են մեկ տասնյակ պատգամավորներ: Խոսրով Հարությունյանը կարեւորել է նախագծի ընդունումը, առաջարկել սակայն ավելի պարզ շարադրել դրույթները, որպեսզի այն ավելի հասկանալի լինի օգտվողների համար:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:

Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


26.02.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը փետրվարի 26-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանի հետ:...

26.02.2015
Գրքի շնորհանդես խորհրդարանում
Փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել բանաստեղծ Կորյուն Առաքելյանի «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով հերթական ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ...

26.02.2015
Պարզաբանում ՀՀ ԱԺ աշխատակազմում պարգեւատրումների մասին
Հաշվի առնելով մամուլի առանձին միջոցների հետաքրքրությունը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պարգեւատրումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացմամբ առկա որոշ դժգոհությունները՝ պարզաբանում ենք պարգեւատրման գործընթացը: Այս առումով անհրաժեշտ է հստակ տարբերակել ՀՀ Ազգա...

26.02.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Փետրվարի 26-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Աշտարակի համար 5 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով բարձրդասարանցիների հետ մանկավարժության, հայրենասիրական դաստիարակության, հայկական հին եւ միջնադարյան ուսո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am