Տպել
26.02.2015
Գրքի շնորհանդես խորհրդարանում
1 / 5

Փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել բանաստեղծ Կորյուն Առաքելյանի «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով հերթական ժողովածուի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ:

Շնորհանդեսին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահը, ով իր խոսքում մասնավորապես ասել է. «Հարգելի բարեկամներ, Ազգային ժողովի մշակութային կյանքն այսօր ներկայանում է բանաստեղծական մի ժողովածուի շնորհանդեսով, որի հեղինակը Հայաստանի գրողների ու ժուռնալիստների միությունների անդամ Կորյուն Առաքելյանն է:

Կորյուն Առաքելյանը ոչ երիտասարդ քաղաքական գործիչ է, ոչ էլ երիտասարդ բանաստեղծ, ընդ որում՝ խոսքը երկու դեպքում էլ վերաբերում է ոչ թե տարիքին, այլ փորձառությանն ու անցած ճանապարհին: Ընդհակառակը, երկու դեպքում էլ հասունությունն ակնհայտ է:

Հետաքրքիր է, որ Կորյուն Առաքելյանի պարագայում այս երկուսն ընթացել են զուգահեռաբար: Բարեբախտաբար, այդ համընթաց շարժումից չեն տուժել ոչ նրա քաղաքական գործունեությունը, ոչ էլ նրա ստեղծած պոեզիան: Ահավասիկ, դրա վկայությունն է Կորյուն Առաքելյանի հերթական ժողովածուն «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով: Կարծում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն այնտեղ կգտնի իրեն հոգեհարազատ նվազագույնը մեկ տող՝ դրանով իսկ մասնակիցը դառնալով այն ամենին, ինչ տեղի է ունենում բանաստեղծի աշխարհում, այդ աշխարհն զգալով եւ՛ նրա սրտի չափով, եւ՛ նրա խոհերի ու զգացմունքների միջոցով:

Թույլ տվեք շնորհավորել Կորյուն Առաքելյանին հերթական բանաստեղծական ժողովածուի հրատարակման առիթով եւ մաղթել ստեղծագործական անսպառ եռանդ ու շարունակելի շնորհանդեսներ»:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաեւ արվեստագետներ, ովքեր, շնորհավորելով Կորյուն Առաքելյանին «Մի աշխարհ՝ սրտիս չափով» գրքի լույսընծայման կապակցությամբ, մաղթել են նրան ստեղծագործական անվերջանալի ճանապարհ: Ներկաները նշել են, որ թվով վեցերորդ ժողովածուի մեջ հեղինակը ներկայացրել է իր հույզերը, նվիրական կարոտը, հարազատ զգացումները, հոգեվիճակն ու ապրումները: Նրանք վստահեցրել են, որ Կորյուն Առաքելյանը կայացած բանաստեղծ է, ով գրական անդաստանում ունի իր ուրույն տեղը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...