Հաշվի առնելով մամուլի առանձին միջոցների հետաքրքրությունը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պարգեւատրումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացմամբ առկա որոշ դժգոհությունները՝ պարզաբանում ենք պարգեւատրման գործընթացը: Այս առումով անհրաժեշտ է հստակ տարբերակել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների (ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձինք) պարգեւատրումը ՀՀ Ազգային ժողովի պետական ծառայող չհանդիսացող աշխատակիցների պարգեւատրումից (ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով օգնականներ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականներ եւ օգնականներ, խմբակցությունների փորձագետներ, պայմանագրի հիման վրա պետական ծառայողի պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական աշխատանք կատարող ծառայողներ): ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրումն իրականացվում է առանձին ֆոնդից, որը նախատեսված է բացառապես ՀՀ Ազգային ժողովի պետական ծառայողների համար եւ չի կարող օգտագործվել աշխատակազմի այլ աշխատակիցների պարգեւատրման նպատակով: Անհրաժեշտ ենք համարում նաեւ ընդգծել, որ պետական ծառայողների պարգեւատրումների գործընթացը, ինչպես նաեւ դրանց սահմանափակումները հստակ են եւ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պարգեւատրման հետ կապված հարաբերությունները սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման եւ (կամ) հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար: Պետական ծառայողների պարգեւատրման աղբյուրները, չափերը եւ կարգը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր մարմնի համար պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդը հաշվարկվում է այդ մարմնի պետական ծառայողների՝ պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ միասնական տոկոսային արտահայտությամբ, որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր մարմնի համար պարգեւատրման ֆոնդը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը: Հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կիսամյակային հաշվետվության հիման վրա պարգեւատրումը պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչեւ հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 15-ը: Մյուս աշխատակիցները, ովքեր չեն համարվում պետական ծառայողներ, տարբեր ժամանակներում կարող են պարգեւավճար ստանալ աշխատավարձի ընդհանուր ֆոնդից: Այս երկու գործառույթները գործում են իրարից անկախ, ուստի քննարկվող պարգեւատրումները չէին կարող տրվել այն աշխատակիցներին, ովքեր պետական ծառայողներ չեն:
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 26-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանականները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Աշտարակ քաղաքի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 դպրոցի մանկավարժներին եւ աշակերտներին: ՀՀ ԱԺ ն...
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը փետրվարի 26-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանի հետ:...
Գրքի շնորհանդես խորհրդարանում
Փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել բանաստեղծ Կորյուն Առաքելյանի «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով հերթական ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ...
Բաց դաս Ազգային ժողովում
Փետրվարի 26-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Աշտարակի համար 5 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով բարձրդասարանցիների հետ մանկավարժության, հայրենասիրական դաստիարակության, հայկական հին եւ միջնադարյան ուսո...