Տպել
25.02.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 25-ին Ազգային ժողով էին այցելել Առաջնորդության դպրոցի ուսանողները, ովքեր ներկա են եղել խորհրդարանի նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Ուսանողների խնդրանքով Ազգային ժողովի փոխնախագահն անդրադարձել է խորհրդարանի աշխատանքին, պետության արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումներին:

Պատասխանելով ուսանողների հնչեցրած հարցերին՝ տիկին Նաղդալյանը խոսել է երկրում իրականացվող բարեփոխումների, նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության կարեւորության, քաղաքացիական հասարակության կայացման մասին:

Հերմինե Նաղդալյանը կարեւորել է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը պետության կայացման գործում՝ ընդգծելով գիտելիքի, մարդկային որակների, կամային հատկանիշների մեծ դերը քաղաքացու, առաջնորդի եւ պետական ու հասարակական գործչի ձեւավորման հարցում:

Ազգային ժողովի փոխնախագահը ցանկություն է հայտնել հետագայում շարունակելու շփումը եւ քննարկումները Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ:


25.02.2015
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Փետրվարի 25-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Առաջնորդության դպրոցի ուսանողներին: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Գերագույն խորհրդի պատ...

25.02.2015
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Սամվել Շահմուրադյանի 60-ամյակի կապակցությամբ
Փետրվարի 25-ի ԱԺ քառօրյա նիստի սկզբում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Սամվել Շահմուրադյանի 60-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվել է. «Հարգելի գործընկերներ, այսօր լրանում է հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ մեր վաղամեռիկ գործընկեր,Գերագույն...

25.02.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում եզդիական համայնքի անդամներ Համլետ Սմոյանին, Բորիս Թամոյանին, Ռուստամ Բաքոյանին, Սաշիկ Սուլթանյանին եւ Մամե Ամիրյանին: Հանդիպման առանցքում եղել է տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ հա...