Տպել
25.02.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին
1 / 3

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում եզդիական համայնքի անդամներ Համլետ Սմոյանին, Բորիս Թամոյանին, Ռուստամ Բաքոյանին, Սաշիկ Սուլթանյանին եւ Մամե Ամիրյանին:

Հանդիպման առանցքում եղել է տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ հարցը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ եւս դատապարտել է Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ամիսներ առաջ իրականացված զանգվածային բռնությունները, նկատելով, որ այդ մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել եւ տեղի ունեցած բռնությունները դատապարտել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Եզդիական համայնքի անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել երկրի Նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

Քննարկման ընթացքում համաձայնություն է կայացվել ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կազմակերպել լուսանկարների ցուցադրություն, որը կներկայացնի Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները: Բացի այդ՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների եւ պատմական փաստերի ուսումնասիրությամբ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2015 թվականից սկսվում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլ:


25.02.2015
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Փետրվարի 25-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Առաջնորդության դպրոցի ուսանողներին: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Գերագույն խորհրդի պատ...

25.02.2015
Բաց դաս Ազգային ժողովում
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 25-ին Ազգային ժողով էին այցելել Առաջնորդության դպրոցի ուսանողները, ովքեր ներկա են եղել խորհրդարանի նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ուսանողների խնդրանքով Ազգային ժողովի փոխնախագահն անդրադար...

25.02.2015
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Սամվել Շահմուրադյանի 60-ամյակի կապակցությամբ
Փետրվարի 25-ի ԱԺ քառօրյա նիստի սկզբում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Սամվել Շահմուրադյանի 60-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվել է. «Հարգելի գործընկերներ, այսօր լրանում է հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ մեր վաղամեռիկ գործընկեր,Գերագույն...