Տպել
20.02.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ:

Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի` Չեխիա կատարելիք այցի մանրամասները: Զուզկա Բեբարովա-Ռույբրովան վերահաստատել է Չեխիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը, ինչի կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ հայտնել է իր երախտագիտությունը:

Նրա խոսքով` Չեխիան այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, քանի որ ցուցահանդեսի անցկացումն ուղղված չէ որեւէ երկրի դեմ. այն կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները:

ԱԺ փոխնախագահի համոզմամբ` քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել եւ չի գնահատել որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է` դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը:

Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:



20.02.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 23-26-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագ...

20.02.2015
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Փետրվարի 20-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջի...