Տպել
17.02.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարան
1 / 11

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է բուհ՝ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հանդիսավոր միջոցառմանը համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդարանի ղեկավարին հանձնել է Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալ: «Համալսարանի բարձրագույն պարգեւին արժանանալը մեծ պատիվ է»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու հավելել, որ այն պարտավորեցնող լինելուց բացի առանձնահատուկ խորհուրդ ունի: Օրենսդրի ղեկավարը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանը այն շտեմարանն է, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները: Իսկ որպես կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանն իր գործընկերներին ուղղված խոսքում եւս մեկ անգամ վերահաստատել է, որ իր համար ամենաբարձր պաշտոնը եղել եւ մնում է մանկավարժի կոչումն ու ընդգծել, որ համալսարանը գտնվելու է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ձեռնունայն չէր այցելել համալսարան: Խորհրդարանի ղեկավարը գիտության, կրթության ոլորտում ներդրած մեծ եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար բուհի 15 դասախոսի պարգեւատրել է ԱԺ պատվոգրով:


17.02.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների համատեղ նիստերին մասնակցելու նպատակով փետրվարի 15-18-ը Ստեփանակերտ կգործուղվեն ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժող...

17.02.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Փետրվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ...

17.02.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Փետրվարի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վոլոդյա Բադալյանի ուղեկցո...

17.02.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կհանդիպի ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչ, փետրվարի 18-20-ը Վիեննայում կմասնակցի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ...