Տպել
10.02.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
1 / 1

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Բալայան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:

Ձեր կյանքն ու գրական-հասարակական գործունեությունն ինքնատիպ մի ստեղծագործություն են, որում սերտորեն զուգորդված են ժամանակն ու իրադարձությունները, պատմությունն ու իրականությունը: Ավելի քան կես դար մի քանի սերունդ ճանապարհորդել է Ձեր ստեղծած լրագրողական ու հրապարակախոսական իրապատում տարածքում՝ Կամչատկայից ու Բայկալից մինչեւ Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսներ, աշխարհասփյուռ հայության հետ կապվելով «Կիլիկիայի» ու «Արմենիայի» տախտակամածերի վրա ստեղծված Ձեր անկրկնելի նոթագրությամբ:

Ձեր կենսագրությունն անխզելիորեն կապված է արցախյան ազատագրական շարժման ակունքների ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման գործընթացի, դրա միջազգայնացման ու ճշմարտացի ընկալման հետ: Այդ կապը շարունակաբար ձգվում է ցայսօր՝ ի դեմս հայի, լրագրողի ու գրողի, անկախության ու պետականության բարձրագույն գաղափարին նվիրված քաղաքացու Ձեր անխոնջ գործունեության:

Ծննդյան օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներիս հետ միասին մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական ու հասարակական բեղմնավոր գործունեություն եւ ամենայն բարիք»:


10.02.2015
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանի եւ գործկոմի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մ...