Տպել
04.02.2015
Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 2

Փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի եւ խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված քաղաքացի-բանկ հարաբերությանն ու արտարժույթով տրված վարկերի ձեւափոխման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի տեղեկացմամբ՝ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը վերաբերում է քաղաքացիների՝ տարադրամով վերցրած վարկերի վերաձեւակերպմանը դրամի: Ըստ խմբակցության քարտուղարի՝ դա պայմանավորված է վերջին շրջանում դոլար-դրամ հարաբերակցության կտրուկ փոփոխություններով եւ դրամի կտրուկ արժեզրկմամբ, ինչի պատճառով տարադրամով վարկեր ունեցող բազմաթիվ քաղաքացիներ սկսել են սնանկանալ եւ կորցնել մեծ գումարներ:

Պարոն Շահգելդյանը խոսել է նաեւ տրանսֆերտների մասին, որոնք, ըստ նրա, նվազել են: ՕԵԿ պատգամավորը նշել է, որ այդ պայմաններում մարդիկ չեն կարողացել հիփոթեքային վարկեր վերցնել, ուստի բազմաթիվ բնակարաններ, որոնք պետք է վաճառվեին հիփոթեքով, հայտնվել են շուկայում, ինչն ազդել է նաեւ անշարժ գույքի գնի վրա: Եթե վարկերը հիմնականում տրամադրվել են տարադրամով, դա հանգեցրել է նաեւ ազգային արժույթի արժեզրկմանը, տնտեսության դոլարայնացմանը:

Նախաձեռնության հեղինակներն ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, պատրաստակամ են քննարկումներ ծավալել մասնագետների, քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պատգամավոր Լեւոն Դոխոլյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում դրամի արժեզրկումը դոլարի եւ եվրոյի նկատմամբ բարդ իրավիճակ է ստեղծել տարադրամով վարկեր ունեցող քաղաքացիների համար:

Մասնավորապես, հազարավոր մարդիկ չեն կարողացել վճարել վարկերը, տեղի է ունեցել քաղաքացիների շարժական եւ անշարժ գույքի օտարում: Ուստի տվյալ իրավիճակում պատգամավորները կարծում են, որ անհրաժեշտ է հարցի շուտափույթ լուծում՝ պաշտպանելու համար քաղաքացիների շահերը: Ըստ նրա՝ «Օրինաց երկիրը» շրջանառության մեջ է դնում օրենքի նախագիծ, որով քաղաքացիներն իրենց կողմից վերցված արտարժույթով վարկերը կարող են վերաձեւակերպել դրամով:


04.02.2015
ՀՀ Ազգային ժողովը քննարկել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը
Փետրվարի 4-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Եզրափակիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատգամավորներին կոչ...

04.02.2015
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը փետրվարի 4-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահը ...

04.02.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 4-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ՕԵԿ խմբակցության մամուլի ասուլիսը քաղաքացի-բանկ հարաբերության եւ արտարժույթով վարկերի ձեւավորման նախաձեռնության վերաբերյալ: ...