Տպել
04.02.2015
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը փետրվարի 4-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս կունենան արդյունավետ զարգացումներ: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական շփումները, փորձի փոխանակումները, փոխայցելությունները եւ երկկողմ հանդիպումները: Այս համատեքստում տիկին Նաղդալյանն անդրադարձել է բարեկամական խմբերի գործունեությանը եւ հրավիրել Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Հայաստան: ԱԺ փոխնախագահը նշել է, որ սերտ համագործակցություն կա նաեւ Կանանց Համաչինական ֆեդերացիայի հետ եւ կարեւորել երկու երկրների հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց համագործակցությունը: Նրա խոսքով՝ երկու երկրների խորհրդարանական կանայք բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ ունեն, որոնց իրականացման հարցում ինքն ակնկալում է դեսպանի աջակցությունը:

Թիան Էրլունը եւս ընդգծել է, որ հայ-չինական կապերի ընդլայնման համար արդեն իսկ ամուր հիմք կա եւ պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալու միջպետական համագործակցության առավել զարգացման եւ տարբեր ծրագրերի իրականացման հարցում: Նա կարեւորել է համագործակցությունը մշակութային, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում՝ նշելով, որ մեծացել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել տիկին Նաղդալյանին հայ-չինական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման հարցում ունեցած մեծ ավանդի համար:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացներին առնչվող հարցեր:


04.02.2015
ՀՀ Ազգային ժողովը քննարկել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը
Փետրվարի 4-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Եզրափակիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատգամավորներին կոչ...

04.02.2015
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի եւ խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված քաղաքացի-բանկ հարաբերությանն ու արտարժույթով տրված վարկերի ձեւափոխման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Խմբակցության քարտուղար...

04.02.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 4-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ՕԵԿ խմբակցության մամուլի ասուլիսը քաղաքացի-բանկ հարաբերության եւ արտարժույթով վարկերի ձեւավորման նախաձեռնության վերաբերյալ: ...