Տպել
29.01.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունել է հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին
1 / 3

Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին:

Ողջունելով ազգային փոքրամասնությունների անդամներին, Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է հանդիպման շարժառիթը: Նա տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում եւ դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նախաձեռնության նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպեւ նաեւ պայքարել թուրքական ժխտողականության դեմ:

ԱԺ փոխնախագահի խոսքով, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը չի դատապարտել մարդկության դեմ իրականացված նման ոճրագործությունները, մեծ է դրանց կրկնության հնարավորությունը: Նա անընդունելի է համարել 21-րդ դարում դեռեւս առկա ժխտողական քաղաքականությունը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խորհրդակցել է ԱԺ տարբեր խմբակցություններում ընդգրկված պատգամավորների հետ. հայտարարության նախագծի վերաբերյալ նրանց տեսակետը դրական է: Խորհրդարանը նախատեսում է այն ընդունել առաջիկա գարնանային նստաշրջանի ընթացքում:

Հանդիպման ավարտին հյուրերը համայնքների անունից շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին սպասված նախաձեռնության համար, ինչպես նաեւ ներկայացրել առաջարկներ, որոնք վերաբերում էին հետագա համագործակցությանը:


29.01.2015
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ նախագծով առաջարկվ...

29.01.2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 29-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նախորդ տարում հայ-չեխական միջխորհրդարանական կապերն ունեցել են զարգացմ...