Տպել
19.01.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սենյակում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով:

Լսումների ընթացակարգը տեղադրված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում՝ հանձնաժողովի էջում:

Լսումները լուսաբանել ցանկացող լրագրողները պետք է զանգահարեն 010 527400 կամ 011 513312 հեռախոսահամարներով մինչեւ 2015 թ. հունվարի 20-ը՝ ժամը 10:00:


19.01.2015
Հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները չեն կայանա
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը եւ հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները: ...