Տպել
14.01.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 14-ին հանդիպել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական-տնտեսական կապերին, փոխգործակցությանը տարբեր ոլորտներում, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը: Անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առավել սերտացնել մշակութային կապերը, խորացնել եւ ամրապնդել առեւտրատնտեսական հարաբերությունները: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը կարեւորել է Ուկրաինայում հայկական մեծ համայնքի դերը եւ ազգանպաստ գործունեությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին, ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների աշխատանքի առանձնահատկություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տիրող ներքին քաղաքական իրավիճակին, ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր, կարեւորվել է ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման իրավունքի իրացումը:


14.01.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ (ծածկագիր` 1-1.2-5) 2. Հայաստանի Հանրապետության...