Տպել
10.01.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ

«Հարգելի պարոն Հովհաննիսյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Մեծ է Ձեր ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման, հայկական մարզաշխարհը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու եւ սպորտի հանրայնացման գործում:
Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ եւ գեղեցիկ գոլերով բազմաթիվ բերկրալի պահեր եք պարգեւել հայ ֆուտբոլասերներին՝ հայկական ֆուտբոլի անունը բարձր պահելով միջազգային ասպարեզում: Սպորտային հանրությունը մինչ օրս հիշում է Ձեր տպավորիչ խաղը Հայաստանի առաջատար թիմի` Երեւանի «Արարատի» կազմում, ինչպես նաեւ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, օլիմպիական խաղերում:
Գնահատելի է նաեւ Ձեր մարզչական գործունեությունն ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ տարբեր ակումբային թիմերում, որտեղ այսօր էլ Ձեր փորձն ու վարպետությունն եք փոխանցում երիտասարդ սերնդին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ եւ ամենայն բարիք»: