Տպել
29.12.2014
Գալուստ Սահակյանը ցավակցել է Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ
1 / 1

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանի անժամանակ մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցականում մասնավորապես ասված է.

«Մեծագույն վշտով տեղեկացա Վահան Հովհաննեսյանի անժամանակ մահվան մասին: Հայաստանը կորցրեց կարկառուն հասարակական-քաղաքական գործչի, լայնախոհ մտավորականի եւ արհեստավարժ դիվանագետի: Վահան Հովհաննիսյան մարդու, քաղաքացու, գործընկերոջ կորուստը մեծ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր երբեւէ շփվել են նրա հետ: Վշտակցում եմ Վահան Հովհաննեսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին ու մտերիմներին եւ կիսում նրանց խոր վիշտը»:


29.12.2014
Գալուստ Սահակյանն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանապահ դիրքեր եւ հենակետեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Վայոց Ձորի մարզում գտնվող սահմանապահ հենակետեր։ Ամանորի շեմին ՀՀ ԱԺ նախագահի՝ երեք սահմանապահ դիրքեր այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ մարտական հենակետերի սպառազինությանը, դիրքային ապահովվածությանը: Զինվորականները նշել են, որ ...