National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.12.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.12.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդիի եւ նրան ուղեկցող անձանց հետ:

Ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է հայ եւ իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու ընդգծել միմյանց կապող արժեքներն ու ընդհանրությունները: Նա շնորհակալություն է հայտնել իրանական կողմին՝ հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի, ինչպես նաեւ մշակութային արժեքների պահպանությանն ուղղված քաղաքականության համար: Անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առավել սերտացնել մշակութային կապերը, խորացնել եւ ամրապնդել առեւտրատնտեսական հարաբերությունները:

«Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդին տեղեկացրել է, որ կազմակերպությունը հաջորդ տարի նախատեսել է իրականացնել մի շարք ծրագրեր եւ սեմինարներ՝ նվիրված հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամությանը: Ծրագիրը կրում է «Պատմություն. պլյուս 25» խորհրդանշական անվանումը եւ ընդգրկելու է տարբեր ոլորտներ: ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրերի իրականացմանը եւ ներկայացրել է առաջարկներ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին. Վահրամ Բաղդասարյանն իրանցի հյուրերին հրավիրել է մասնակցելու այդ միջոցառումներին, ինչը սիրով ընդունվել է: Այս համատեքստում Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդին ասել է, որ Իրանում արդեն կազմակերպվել ու առաջիկայում եւս նախատեսվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություններ եւ միջոցառումներ:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am