National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.12.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ալժիրի դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա):   ԱԺ նախագահը շնորհավորել է Սմաիլ Ալլաուային Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կնպաստի երկու պետությունների հարաբերությունների զարգացման եւ խորացման գործին:
Կարեւորելով Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը՝ ԱԺ նախագահը նշել է, որ ի տարբերություն արաբական այլ պետությունների՝ հայ-ալժիրյան հարաբերությունները ցանկալի մակարդակով առաջընթաց չեն արձանագրել: Նա փաստել է նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ալժիրյան փոխգործակցության կայացման ու ամրապնդման գործընթացում՝ կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել Միջին Արեւելքում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ՝ կարեւորելով հակամարտությունների բացառապես խաղաղ երկխոսության ճանապարհով լուծումը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԺ նախագահը կարեւորել է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որը Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցման պատճառով բերում է լարվածության աճ եւ նոր զոհեր:
Երախտագիտություն հայտնելով արաբ ժողովրդին Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու համար՝ Գալուստ Սահակյանը խոսել է նաեւ 2015-ի ապրիլին Երեւանում կայանալիք միջոցառումների մասին:

Դեսպան Սմաիլ Ալլաուան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում: Նա կիսել է ՀՀ ԱԺ նախագահի մտահոգությունը տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների եւ Սիրիայում ու Իրաքում ապրող քրիստոնյա բնակչության անվտանգության պահպանման վերաբերյալ:
Նորանշանակ դեսպանը նշել է, որ տարիներ առաջ երկու երկրների միջեւ սկսված համագործակցությունը չի շարունակվել, եւ այսօր պետք է ջանքեր գործադրել, որպեսզի զարգանա քաղաքական երկխոսությունը, երկու երկրները միավորեն ջանքերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում:
Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են Հայաստանի եւ Ալժիրի միջեւ համագործակցության զարգացման առկա ներուժի մասին՝ հույս հայտնելով, որ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում առկա ներուժը լավագույնս կօգտագործվի առաջիկա տարիներին:



12.12.2014
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցության ծրագրի օժանդակությամբ  կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները եւ դրանց կարգավորման մա...

12.12.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Դեկտեմբերի 12-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապ...

12.12.2014
Դեկտեմբերի 15-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2014 թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով :...

12.12.2014
Կազմակերպվել են խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում դեկտեմբերի 12-ին անցկացվել են «Պալիատիվ բժշկական օգնության ներդրումը» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ոլորտային նախարարությո...

12.12.2014
Գալուստ Սահակյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը խոսում է երկկողմ հարաբերությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am