Տպել
10.12.2014
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 4

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ:

Բացման խոսքում Էլինար Վարդանյանը շնորհավորել է ներկաներին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Նա նշել է, որ խորհրդարանական լսումները ոլորտի գործունեության առանցքային խնդիրներին ու բարեփոխումներին անդրադառնալու եւ կարեւորագույն հարցեր բարձրացնելու կարեւոր հարթակ ու հնարավորություն են:

Հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում անդրադարձել է 1900 բանաձեւի սահմանումներին ու ենթաբաժիններին, մարդու իրավունքների ոտնահարման հիմնախնդիրներին,Հայաստանում դատավարությունների անցկացմանն ու կայացրած վճիռներին: Պատգամավորը նշել է որ անընդունելի է քաղբանտարկյալ եզրույթը եւ 21-րդ դարում քաղաքական հայացքների համար հետապնդելու դեպքերը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ներկայացրել է միջազգային տարբեր կազմակերպությունների առաջարկած բնորոշումները 1900 բանաձեւի վերաբերյալ: Բանախոսը նշել է, որ «Քաղաքական բանտարկյալի» սահմանումը արտահայտում է այս հարցում տվյալ երկրի խորհրդարանի քաղաքական տեսակետը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ամփոփիչ խոսքում շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար` նշելով, որ ելույթներում եւ հարցադրումներում հնչած դիտողություններն ու առաջարկները դրական նշանակություն կունենան բանաձեւի իրականացման համար:


10.12.2014
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները եւ դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով: Դեկտեմբերի 12-...

10.12.2014
Խորհրդարանի աշխատակազմը զարդարել է ամանորյա եղեւնին
Եթե աշխարհում ցանկացած մեկին հարցնեք, թե որն է Ամանորի գլխավոր խորհրդանիշը, վստահաբար կլսենք պատասխան` եղեւնին: Հայաստանի խորհրդարանում դեկտեմբերի 10-ին վառվել են տոնական առաջին լույսերը. Ազգային ժողովի աշխատակիցների զարդարած եղեւնին գեղեցիկ ու ամանորյա տրամադրություն ստեղծեց նիստերի դահլիճին կից սր...

10.12.2014
Գալուստ Սահակյանն ընդունել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել...

10.12.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունի հետ: ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Թիան Էրլունին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի գործունեությունը նպաստա...