Տպել
09.12.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթելով՝ Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

Կարեւորելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները՝ կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերը խորացնելու, խորհրդարանական գործընկեր հանձնաժողովների համագործակցության համար նոր ծրագրեր իրականացնելու, երկու երկրների քաղաքների միջեւ կապերը զարգացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, 2015 թ.-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում սոցիալական եւ տնտեսական ծրագրերի իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թիան Էրլունը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը՝ ավելի զարգացնելու եւ խորացնելու երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները:


09.12.2014
Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստում
Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում` Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում, տեղի է ունեցել ակումբի 9-րդ նիստը` «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ...

09.12.2014
Պարգեւատրում Երեւանի պետական համալսարանում
Դեկտեմբերի 9-ին ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը նշում էր հիմնադրման 80-ամյակը եւ վերաբացման 30-ամյակը: Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը...

09.12.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին հանդիպել է «Սինջար եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի, ՀԿ-ի անդամներ Մամե Ամիրանի, Համլետ Սմոյանի եւ եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեկտեմբերի 9-ը խորհրդանշական օ...

09.12.2014
Գալուստ Սահակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ հայ-չինական բարեկամու...

09.12.2014
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սենյակում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ» թեմայով: ...