Տպել
08.12.2014
Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 2

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ Դանիլո Աստորիի հետ բավականին երկար զրուցել է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի մասին: Ըստ նրա` վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, թե ովքեր չեն ընդունում ցեղասպանության փաստը, մասնակից են դառնում ցեղասպանությանը: Խորհրդարանի նախագահը, դատապարտելով այդ երեւույթը եւ թուրքական իշխանության դիրքորոշումը, նշել է, որ Թուրքիան նոր սերնդին Հայոց ցեղասպանության մասնակիցը դարձնելու իրավունք չունի: Պարոն Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն դա այժմ այդքան էլ իրատեսական չի համարել:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին նշել է, որ ոգեւորված է Հայաստանի ջերմ ընդունելությամբ, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական ու լավ հարաբերությունների մասին: Ըստ Սենատի նախագահի` այդ հարաբերությունների սկիզբը դրվել է դեռեւս 1920 թ.-ին, երբ Ուրուգվայն աջակցել է Հայաստանի անդամակցությանն Ազգերի լիգային: Այնուհետեւ հայ-ուրուգվայական հարաբերությունները թեւակոխել են շատ կարեւոր փուլ, երբ Ուրուգվայը 1965 թ.-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 1991թ.-ին` Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Դանիլո Աստորին վստահեցրել է, որ իրենք ցանկություն ունեն շարունակելու Հայաստանի հետ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում, որոնք էլ ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները:

Որպես փոքր երկիր` Ուրուգվայը կողմնակից է հակամարտությունների խաղաղ եւ արդար ճանապարհով լուծմանը, պաշտպանում է այդ արժեքները եւ ցանկանում ունենալ լավ հարաբերություններ աշխարհի բոլոր երկրների հետ: Անդրադառնալով Ուրուգվայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը` պարոն Աստորին նշել է, որ իրենց երկիրն աշխատում է այդ ուղղությամբ:

Երկու երկրների խորհրադարանների նախագահները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...