National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.12.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
08.12.2014
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ Դանիլո Աստորիի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները դեկտեմբերի 8-ին հանդիպել են Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ երկու երկրների հարաբերություններն ունեն ամուր հիմքեր եւ հավելել, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Ուրուգվային 1965 թ.-ին առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար. աշխարհի շատ երկրներ հետեւել են հենց Ուրուգվայի օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Պրն. Ավետիսյանը կարեւորել է միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, գոհունակությամբ արձանագրել երկու երկրների համագործակցությունը միջազգային ատյաններում՝ մասնավորապես բանաձեւերի քվեարկությունների ժամանակ:

Անհրաժեշտ համարելով երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը՝ բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանն ընդգծել է, որ պետք է ակտիվացնել կապերը հատկապես զբոսաշրջության ոլորտում՝ հաշվի առնելով Ուրուգվայի առաջընթացն ու փորձն այդ բնագավառում:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ Դանիել Աստորին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ կարեւորել բարեկամական խմբի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Նշվել է նաեւ բարեկամական խմբի համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու, փոխայցերը ակտիվացնելու ու համատեղ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը:







08.12.2014
Նախատեսվում է վերանայել լրագրողների հավատարմագրման կարգը
Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանից սկսած՝ լրագրողների հավատարմագրումը նախատեսվում է իրականացնել նոր կարգով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգի նախագծում փոփոխությունների վերաբերյալ լրագրողների ու ոլորտի շահագրգիռ հասարակական կազմակերպությունների տեսակետներն...

08.12.2014
Ծառատունկ Ազգային ժողովի բակում
ՀՀ ԱԺ այցելած պատվիրակությունների ծառուղում այսուհետ իր տեղը կունենա նաեւ հայ-ուրուգվայական հարաբերությունները խորհրդանշող ծառը: Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ի նշան երկու ժողովուրդների բարեկամության եղեւնի են տնկել: ...

08.12.2014
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ Դանիլո Աստորիի հետ բավականին երկար զրուցել է Մեծ եղեռնի 100-ամյա ...

08.12.2014
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ուրուգվայի Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հի...

08.12.2014
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիրված ցեղասպանությունների իրավական հարցերին: Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղվ...

08.12.2014
Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, Դանիլո Աստորիին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել ար...

08.12.2014
Տեղի կունենա Հայ-ռուսական բարեկամական ակումբի նիստը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում տեղի կունենա ակումբի 9-րդ նիստը՝ «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով: Կնշվի նաեւ ակումբի հիմնադրման մեկ տարին: ...

08.12.2014
Տեղեկատվություն գործուղման վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, իրավական հարցերի, մոնիթորինգի եւ կանոնակարգի հարցերի հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների քարտուղարների նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզ կգործուղվեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ...

08.12.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Դեկտեմբերի 8-ին` ժամը 14.35-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am