Տպել
06.12.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծանոթացել է Ազգային ժողովի բակում իրականացվող շինարարական աշխատանքներին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին շրջել է Ազգային ժողովի բակում եւ տեղում ծանոթացել կատարվող շինարարական աշխատանքներին: Խորհրդարանի բակը բարեկարգելու նպատակով ներկայումս ընթանում են սալիկապատման եւ այլ վերանորոգման աշխատանքներ: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը խորհրդարանի նախագահին մանրամասն ներկայացրել է բարեկարգման նպատակով կատարված եւ ընթացքում գտնվող աշխատանքները: Գալուստ Սահակյանը աշխատակազմին տվել է հանձնարարականներ եւ ցուցումներ՝ աշխատանքներն ավելի որակյալ կատարելու ուղղությամբ: