Տպել
06.12.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծանոթացել է Ազգային ժողովի բակում իրականացվող շինարարական աշխատանքներին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին շրջել է Ազգային ժողովի բակում եւ տեղում ծանոթացել կատարվող շինարարական աշխատանքներին: Խորհրդարանի բակը բարեկարգելու նպատակով ներկայումս ընթանում են սալիկապատման եւ այլ վերանորոգման աշխատանքներ: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը խորհրդարանի նախագահին մանրամասն ներկայացրել է բարեկարգման նպատակով կատարված եւ ընթացքում գտնվող աշխատանքները: Գալուստ Սահակյանը աշխատակազմին տվել է հանձնարարականներ եւ ցուցումներ՝ աշխատանքներն ավելի որակյալ կատարելու ուղղությամբ:


06.12.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը: Հուշակոթողը կանգնեցվել է Պռոշյան համայնքում իբրեւ հավերժ վկա ու պահանջատեր՝ ի նշան Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի: Պռոշյանցիների համար օրը խորհրդանշական էր: Խաչքարն օծվել է Առ...