Տպել
05.12.2014
Գալուստ Սահակյանն ընտրվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ
1 / 7

Դեկտեմբերի 5-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Կառավարման խորհրդի նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդի անդամների կողմից ընտրվել են հաշվիչ հանձնաժողովի անդամներ եւ նախագահ: Այնուհետեւ խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՊՄՀ կառավարման խորհդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը:
ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ կրթական միջավայրում է սկսել իր գործունեությունը եւ այսօր պատրաստ է աջակցելու բուհին, նպաստելու ծագած խնդիրների լուծմանը: Գալուստ Սահակյանը կարեւորել է հզոր կրթական համակարգի առկայությունը՝ այն համարելով հզոր պետության հիմքը: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ կրթական միջավայրն է ձեւավորում հասարակություն եւ ուղղորդում նրան:
Այնուհետեւ ՀՊՄՀ կառավարման խորհուրդը լսել է բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին, ով ներկայացրել է 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունը, ապա 2015 թվականին նախատեսված ծրագրերը եւ բյուջեն:
Նիստի ավարտից հետո կազմակերպված միջոցառման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահին է հանձնվել ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահի հուշամեդալը:


05.12.2014
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գր...

05.12.2014
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կազմակերպում է «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումներ: ...