National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.12.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.12.2014
Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 2

Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի հրավիրած մամուլի ասուլիսը:

Տիկին Եսայանը նշել է, որ անցնող տարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը բավական ակտիվ է աշխատել, ինչի վառ ապացույցն է նաեւ օրեր առաջ Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթաժողովի ընդունած՝ Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձեւում Հայաստանի առաջարկությամբ ամրագրված՝ կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական եւ անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա, մասնավորապես՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,-ամրագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում:

Պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ 80 երկրների շարքում կան նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ հանդիսացող երկրներ եւ, ըստ Մարգարիտ Եսայանի, շատ կարեւոր է, որ մահմեդական որոշ երկրներ եւս միացել են վերոնշյալ բանաձեւին:

Պատվիրակության ղեկավարը կարեւորել է 2015 թ.-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացումը: Տիկին Եսայանը նաեւ հիշեցրել է, որ 2015 թ.-ի մարտի 30-ից ապրիլի 2-ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստը:

Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ ՀՀ ԱԺ-ի համար անցնող տարին արդյունավետ է եղել, քանի որ ՀՀ Ազգային ժողովը դարձել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ, ինչը, ըստ պատգամավորի, Հայաստանին հնարավորություն է ընձեռում արդեն լիարժեք անդամի կարգավիճակով կառույցում ներկայացնել մեր երկրի համար կարեւոր հարցերը:

Տիկին Եսայանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունն ամբողջ աշխարհում ծանրակշիռ ազդեցություն ունի եւ Հայաստանի Հանրապետությունն այդ կառույցում ընկալելի եւ վստահելի գործընկեր է:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին:


02.12.2014
Քննարկվել են քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերով բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ԵԱՀԿ/ ԺՀՄ...

02.12.2014
Ասուլիս խորհրդարանում
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը դեկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են նոյեմբերի 21-24-ը Հաագայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 60-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքների արդյ...

02.12.2014
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 2-ին շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագծի: Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները շարունակել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am