Տպել
02.12.2014
Ասուլիս խորհրդարանում
1 / 3

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը դեկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են նոյեմբերի 21-24-ը Հաագայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 60-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքների արդյունքներին:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ լիագումար նիստի ընթացքում ներկայացվել են զեկույցներ, մասնավորապես՝ առանձին զեկույցով հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Կորյուն Նահապետյանը նշել է, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԽՎ-ի ղեկավարության եւ այլ պատվիրակությունների հետ: Նա ասել է, որ պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին` ներկայացնելով ՀՀ շահերն ու դիրքորոշումներն առանձին զեկույցների եւ բանաձեւերի նախագծերի վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է 8 բանաձեւեր, որոնք նախ քննարկվել են ԽՎ-ի բոլոր 5 հանձնաժողովներում եւ ապա հավանության արժանացել լիագումար նիստի ընթացքում:

Պարոն Նահապետյանի խոսքով` հայկական պատվիրակությունը բարձրացրել է նաեւ խնդիրներ, որոնք վերաբերել են ազգային անվտանգությանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցմանը եւ դրա կապակցությամբ միջազգային արձագանքին: Սակայն, այս անգամ եւս, ադրբեջանական լրատվամիջոցներն ու Ադրբեջանի պատվիրակներն աղավաղել են ոչ միայն հարցադրումները, այլ նաեւ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանները:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ ԽՎ-ի շրջանակներում պատվիրակությունը հանդիպել է նաեւ վեհաժողովի ղեկավարության հետ, ինչի ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունների հետ կապված խնդիրներ, անդրադարձել է եղել ԽՎ-ում հայկական պատվիրակության իրականացրած աշխատանքներին, քննարկվել են նաեւ հաջորդ տարի Երեւանում կայանալիք «Ռոուզ Ռոթ» սեմինարի կազմակերպման հետ կապված խնդիրներ եւ այլն:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը հավելել է, որ իրենք ԽՎ-ի շրջանակներում կատարած աշխատանքներով արձագանքել են ոչ միայն այն խնդիրներին, որոնք հետաքրքրում են Հայաստանին, այլեւ անդրադարձել են համաշխարհային գլոբալ փոփոխություններին: Անդրադառնալով նաեւ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը` պարոն Պողոսյանը նշել է, որ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող երկրների պատվիրակներին առավել հետաքրքրում էր, թե ինչպես է հայկական կողմին հաջողվել դուրս բերել ուղղաթիռի անձնակազմի մարմինները եւ ուղղաթիռի բեկորները:

Ամփոփելով ԽՎ տարեկան նստաշրջանի Հայաստանի պատվիրակության աշխատանքները` պարոն Նահապետյանն այն գնահատել է արդյունավետ:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:





02.12.2014
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի հրավիրած մամուլի ասուլիսը: Տիկին Եսայանը նշել է, որ անցնող տարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաս...

02.12.2014
Քննարկվել են քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերով բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ԵԱՀԿ/ ԺՀՄ...

02.12.2014
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 2-ին շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագծի: Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները շարունակել...