National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.12.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.12.2014
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 2-ին շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագծի:

Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները շարունակել են քննարկել «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ԵՏՄ անդամակցությունից հետո ապրանքների հնարավոր թանկացմանը, ապրանքների ներմուծման եւ արտահանման ծավալներին եւ ցանկին, գիտության ոլորտի բարեփոխումներին, ներմուծվող ապրանքների դրույքաչափերին, գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների հնարավորությանը, պայմանագրին միանալու նպատակահարմարությանը եւ այլն:

Պայմանագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա կարեւորել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացը եւ համոզմունք հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը կխթանի Հայաստանի տնտեսության աճը եւ նոր հնարավորություններ կբացի: Վարդան Այվազյանը եւս պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին եւ մտահոգություններին:

Պայմանագրի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը թեեւ գլխադասային չէ, այնուամենայնիվ, հաշվի առնելով պայմանագրի կարեւորությունը, ԱԺ կանոնակարգի համաձայն քննարկել է այն եւ տվել դրական եզրակացություն: Պայմանագրին կողմ է քվեարկել հանձնաժողովի 11 անդամ, դեմ են եղել 3-ը: Նրա խոսքով՝ պատմական նշանակության այս պայմանագիրը կարեւոր է մեր երկրի համար թե տնտեսական, թե իրավական, թե քաղաքական առումներով:

Պայմանագրի քննարկումը կշարունակվի ԱԺ դեկտեմբերի 3-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:






02.12.2014
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի հրավիրած մամուլի ասուլիսը: Տիկին Եսայանը նշել է, որ անցնող տարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաս...

02.12.2014
Քննարկվել են քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերով բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ԵԱՀԿ/ ԺՀՄ...

02.12.2014
Ասուլիս խորհրդարանում
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը դեկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են նոյեմբերի 21-24-ը Հաագայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 60-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքների արդյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am